Չինաստանի Գրան-պրի. Լուիս Հեմիլտոնը կրկին առաջինն է

Չինաստանի Գրան-պրի. Լուիս Հեմիլտոնը կրկին առաջինն է

«Ֆորմուլա-1»-ի 2014 թվականի մրցաշրջանի չորրորդ’ Չինաստանի Գրան-պրին ավարտվեց «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնի հաղթանակով:

Բրիտանացի մարզիկը երրորդ անգամ անընդմեջ գերազանցեց իր բոլոր մրցակիցներին: Երկրորդ հորիզոնականում «Մերսեդեիսի» մյուս ավտոարշավորդն է’ Նիկո Ռոսբերգը: Լավագույն եռյակը եզրափակեց «Ֆերրարիից» Ֆերնանդո Ալոնսոն, իսկ ահա «Ռեդ Բուլլի» առաջատար Սեբաստյան Ֆետտելն ընթացիկ մրցաշրջանում դեռ չի կարողանում բարձունքներ նվաճել. այսօր Ֆետտելն ընդամենը հինգերորդն էր:

Չինաստանի Գրան-պրի
Շանհայ Ինտերնեշնլ, Շանհայ

1. Լուիս Հեմիլտոն («Մերսեդես») – 56 շրջան
2. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +18,686
3. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերրարի») +25,765
4. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլլ») +26,978
5. Սեբաստյան Ֆետտել («Ռեդ Բուլլ») +51,120
6. Նիկո Հյուլկենբերգг («Ֆորս-Ինդիա») +57,581
7. Վալտերի Բոտտաս («Ուիլյամս») +58,145
8. Կիմի Ռայկոնեն («Ֆերրարի») +1.23,990
9. Սերխիո Պերես («Ֆորս-Ինդիա») +1.26,489
10. Դանիել Կվայտ («Տորո Ռոսսո») +1 շրջան

11. Ջենսոն Բատտոն («Մակլարեն») +1 շրջան
12. Ժան-Էրիկ Վերն («Տորո Ռոսսո») +1 շրջան
13. Կևին Մագնուսեն («Մակլարեն») +1 շրջան
14. Պաստոր Մալդոնադո («Լոտուս») +1 շրջան
15. Ֆելիպե Մասսա («Ուիլյամս») +1 շրջան
16. Էստեբան Գուտերես («Զաուբեր») +1 շրջան
17. Ժյուլ Բյանկի («Մարուսյա») +1 շրջան
18. Կամուի Կոբայասի («Կատերհեմ») +1 շրջան
19. Մաքս Չիլտոն («Մարուսյա») +2 շրջան
20. Մարկուս Էրիկսեն («Կատերհեմ») +2 շրջան

Դուրս մնացին

Ռոմեն Գրոժան («Լոտուս»)
Ադրիան Սուտիլ («Զաուբեր»)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում