Մագնուսեն. Բատտոնի նման թիմակից ունենալն իդեալական է

Մագնուսեն. Բատտոնի նման թիմակից ունենալն իդեալական է

«Մակլարենի» ավտոարշավորդ Կևին Մագնուսենը հայտարարել է, որ դեմ չի լինի նույն թիմում հանդես գալ «Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյի հետ: Միևնույն ժամանակ Մագնուսենը նշել է, որ գոհ է իր թիմակից Ջենսոն Բատտոնից:

«Դեմ չեմ լինի Ալոնսոյի հետ միևնույն թիմում հանդես գալ, թեպետ այս պահին ամեն ինչից գոհ եմ: Կարծում եմ` Ջենսոն Բատտոնի նման թիմակից ունենալն իդեալական է. նա շատ հանգիստ մարդ է, անգլերեն լավ է խոսում, գիտի` ինչպես բացատրել կարևոր բաները, փորձառու է և արագ: Ավելի լավ թիմակից չէի էլ կարող ունենալ»,-Մագնուսենի խոսքերը մեջբերել է «Motorsport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում