Հեմիլտոն. «Մերսեդեսում» հանդես գալը երկնային օրհնություն է

Հեմիլտոն. «Մերսեդեսում» հանդես գալը երկնային օրհնություն է

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը հայտարարել է’ այժմ մտածում է միայն թիմային հաջողության մասին և չի կենտրոնանում այն մտքի վրա, որ կարող է դառնալ «Ֆորմուլա-1»-ի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն:

«Անկեղծ ասած’ այժմ աշխատում եմ ժամանակ չվատնել չեմպիոնության մասին մտածելով: Միայն ուրախ եմ, որ հաջողվել է հաղթել վերջին երեք Գրան-պրիներում, որ, ըստ իս, մրցաշար առ մրցարշավ ավելի ուժեղացել եմ: Եվ’ ֆիզիկապես, և’ հոգեպես այժմ ավելի լավ վիճակում եմ, քան երբևէ եղել եմ:

Եվրոպական մրցարշավերի ժամանակ պայքարը միայն սրանալու է: Պայքարը դառնալու է ավելի շատ: Ես հույս ունեմ’ այդ ամենից հեռու կմնամ, թեպետ մեր բոլիդը դեռևս ֆանտաստիկ է աշխատում: Եվ ընդհանրապես, «Մերսեդեսում» հանդես գալն ինձ համար երկնային օրհնություն է»,-Հեմիլտոնի խոսքերը մեջբերում ենք «GP Update»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում