Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից

Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը «RTL» հեռուտաընկերության եթերում հայտարարել է, որ գերմանացի մարզիկը դուրս է եկել կոմայից:

Սաբինան նշել է, որ Շումախերը բացել է աչքերը, ճանաչել է կնոջը: Մարզիկն այժմ կոմայից լիովին դուրս գալու փուլում է. երբեմն քնում է, երբեմն որոշ ժամանակով գիտակցության գալիս: Սաբինա Կեմը հայտարարել է, որ ավելին հաղորդել չի կարող, քանի որ հարգում է Միխայել Շումախերի անձնական կյանքը: Երբ չեմպիոնը լիովին գիտակցության գա, անձամբ կպատասխանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Հիշեցնենք, որ Շումախերը հոսպիտալացվել էր 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, երբ դահուկներով սահելիս վայր էր ընկել և գլխով հարվածել քարի: Այսպիսով՝ մարզիկը կոմայում անցկացրել է 95 օր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում