Ջենսոն Բատտոնը մկանային վնասվածք է ստացել

Ջենսոն Բատտոնը մկանային վնասվածք է ստացել

«Մակլարենի» ավտոարշավորդ Ջենսոն Բատտոնը հանգստյան օրերին Կանարյան կղզիներում մասնակցել է տրիատլոնի մրցաշարի և վնասվածք ստացել:

«Ֆուերտվենտուրա» անվանմամբ մրցաշարի ժամանակ 2009 թվականի «Ֆորմուլա-1»-ի չեմպիոնը պետք է հեծանվով անցներ 90 կմ, ապա լողար 1.9 կմ, սակայն ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել մրցումը: «Grandprix247»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն, Բատտոնը ոտքի մկանային վնասվածք է ստացել:

«Ֆորմուլա-1»-ի հաջորդ` Իսպանիայի մրցարշավին մնացել է երկու շաբաթից էլ քիչ ժամանակ և դեռ հայտնի չէ` Ջենսոն Բատտոնը կկարողանա՞ մասնակցել մրցմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում