Ռայկոնեն. Սենայի վթարի օրը միշտ հիշողությանս մեջ է

Ռայկոնեն. Սենայի վթարի օրը միշտ հիշողությանս մեջ է

«Ֆերարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը պատմել է աշխարհի եռակի չեմպիոն Այրտոն Սենայի հետ կապված իր հիշողությունների մասին։ Մայիսի 1-ին լրանում է Սենայի մահվան 20-րդ տարին։

-Սենայի մահը ողբերգություն էր «Ֆորմուլա-1»-ի համար։ Այդ ժամանակ ես դեռ դպրոցական էի, և այնքան էլ շատ բան չեմ հիշում Այրտոնի մասին, քանի որ նրա ելույթների ժամանակ փոքր եմ եղել, սակայն նրա վթարի օրը հավերժ կմնա հիշողությանս մեջ։

Նա հրաշալի արշավորդ էր և բոլոր հաջորդ սերունդների համար շատ բարձր նշաձող էր սահմանել,-ասել է Ռայկոնենը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում