Արգենտինայում ցանկանում են վերսկսել «Ֆորմուլա-1»-ն ընդունելու ավանդույթը

Արգենտինայում ցանկանում են վերսկսել «Ֆորմուլա-1»-ն ընդունելու ավանդույթը

Արգենտինայի տուրիզմի նախարար Էնրիկե Մեյերը հայտարարել է, որ իրենց երկիրը հետարքրված է «Ֆորմուլա-1»-ի անցկացմամբ:

«Մենք երկար տարիներ անցկացրել ենք «Ֆորմուլա-1»-ի մրցարշավ մեր երկրում, բայց 1998-ին որոշակի ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրինք: «Տերմաս դե Ռիո Օնդո» մայրուղին որոշակի փոփոխությունների պետք է ենթարկվի Գրան-պրին ընդունելու համար: Կարծում ենք` այն երկրում, որտեղ սիրում են ավտոարշավները, պետք է դրանք անցկացվեն»,-ասել է նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում