Ռոսբերգ. Մեզ հետաքրքիր մրցարշավ է սպասվում

Ռոսբերգ. Մեզ հետաքրքիր մրցարշավ է սպասվում

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը, ով ընթացիկ մրցաշրջանում բավականին տպավորիչ ելույթներ է ունենում, խոսել է Իսպանիայի Գրան-պրիից ունեցած սպասելիքներից:

«Ծովից այն կողմ կայացած չորս Գրան-պրիներից հետո Իսպանիայի մրցարշավն այս մրցաշրջանում եվրոպական հողի վրա առաջինն է լինելու: Մրցաշրջանի հաջորդ փուլը սկսվելու է Բարսելոնայում, և հնարավոր է՝ աշխարհում չկա մայրուղի, որն ավելի լավ գիտեմ, քան Բարսելոնայինը: Բացի այդ՝ Բարսելոնայի հետ կապված հաճելի հիշողություններ ունեմ: Նախորդ մրցաշրջանում Բարսելոնայի Գրան-պրին սկսեցի փոուլից. այնպես որ, անհամբերությամբ սպասում եմ մրցարշավին և հույս ունեմ՝ կկրկնեմ արդյունքս:

Ցանկանում եմ նաև նշել, որ մենք միայն այժմ են լիովին հասկանում՝ ինչպես է աշխատում նոր բոլիդը: Բացի այդ՝ երեքշաբաթյա դադարի ընթացքում թիմերից յուրաքանչյուրն աշխատում էր արագությունն ավելացնելու և այլ դետալների վրա: Այնպես որ, մեզ հետաքրքիր մրցարշավ է սպասվում»,-Ռոսբերգի խոսքերը մեջբերել է «Մերսեդեսի» մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում