«Զաուբերը» հրաժարվել է 14 մլն դոլարով Լայմերին թիմ վերցնել

«Զաուբերը» հրաժարվել է 14 մլն դոլարով Լայմերին թիմ վերցնել

Ինչպես հաղորդում է «Blick» պարբերականը, անգամ կանխիկ 14 միլիոն դոլարը չի օգնել 2013 թվականի GP2-ի չեմպոն Ֆաբիո Լոյմերին «Ֆորմուլա-1»-ի մարտական ավտոարշավորդի տեղ գտնել։ 

25-ամյա շվեյցարացին, ում այժմ հովանավորում է գործարար Ռայներ Հանտենբայնը, բանակցում էր «Զաուբերի» հետ։ Հաղորդվում է, որ արշավորդն ու իր հովանավորը պատրաստ են եղել «Զաուբերին» վճարել 14 միլիոն դոլար, սակայն թիմը առնվազն կրկնակի ավել գումար է պահանջել։

Արդյունքում թիմը հրավիրել է փորձառու Ադրիան Սուտիլյային և երկարաձգել Էստեբան Գուտյերեսի պայմանագիրը։

Պարբերականը հաղորդում է նաև, որ Սուտիլյայի ապագան «Զաուբերում», ամեն դեպքում, հարցականի տակ է։ Պահուստային արշավորդ Գիդո վան դեր Հարդեն և նրա հովանավորը թիմին մեծ գումար են առաջարկում մյուս մրցաշրջանում արշավորդին թիմում հիմնական տեղ տալու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում