«Փյունիկ»-«Գանձասար»՝ 2:1. «Փյունիկը» 7-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը

Հայաստանի գավաթի եզրափակչում Երևանի «Փյունիկը» հաղթանակ տարավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ:
Առաջին խաղակեսի հիմնական ժամանակում թիմերից և ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, թեպետ երկու կողմերն էլ կարողացան պահեր ստեղծել: Խաղի հաշիվը բացվեց ավելացված ժամանակի 5-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ «Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը՝ գնդակն ուղղելով դարպասի հեռավոր անկյունը:
Երկրորդ խաղակեսի 19-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Սարգիս Բալոյանը: Այս հաշիվը երկար անփոփոխ չմնաց. 2 րոպե անց իր թիմի միակ պատասխան գնդակը խփեց «Գանձասարի» հարձակվող Նարեկ Բեգլարյան:
Այս գոլից հետո թե «Փյունիկի», և թե «Գանձասարի» խաղացողները հաջողությունը զարգացնելու հնարավորություններ ունեցան, սակայն նոր գոլեր չգրանցվեցին:
«Փյունիկ»-«Գանձասար»՝ 2:1
Գոլերը՝ Հովհաննիսյան 45', Բալոյան 60' - Բեգլարյան 62'