Հեմիլտոն. Թիմը պետք է շարունակի աշխատել

Հեմիլտոն. Թիմը պետք է շարունակի աշխատել

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը կարծում է, որ իր թիմը կարող է ավելի լավ հանդես գալ և պետք է աշխատի բոլիդը կատարելագործելու ուղղությամբ:

«Չեմ կարծում, թե մենք տեղում նստած ենք մնացել: Գիտենք, որ պետք է շարունակենք աշխատել: Այո, մենք գերազանցում ենք մրցակիցներին արագությամբ, բայց «Ռեդ Բուլլն» ուժեղ է արագ անցումների ժամանակ: Սա խոսում է այն մասին, որ նրանց բոլիդը, հնարավոր է, ավելի հզոր է:

Անցյալ տարի այդ տեսանկյունից մեր միջև տարբերությունը շատ մեծ էր: Այս տարի զգալիորեն կարողացել ենք կրճատել այդ տարբերությունը, կարող ենք ավելիին հասնել. այնպես որ, թիմը պետք է շարունակի աշխատել»,-Հեմիլտոնի խոսքերը մեջբերում ենք «Autosport»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում