Ալոնսո. Գիտենք՝ բարդ շաբաթ է սպասվում

Ալոնսո. Գիտենք՝ բարդ շաբաթ է սպասվում

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն խոսել է Իսպանիայի գրան-պրիից ունեցած սպասելիքներից:

«Գիտենք, որ մեզ բարդ շաբաթ է սպասվում: Ես կստեի, եթե ասեի՝ պայքարելու ենք առաջին հորիզոնականի համար: Դեռևս այն հորիզոնականում չենք, որից գոհ կլինեինք: Մենք զիջում ենք առաջատար թիմերին, մասնավորապես՝ «Մերսեդեսին»:

Կփորձենք կրճատել տարբերությունը և մոտենալ մրցակիցներին, բայց դրա համար պետք է նրանց համեմատ ավելի մեծ զարգացում գրանցենք»,-Ալոնսոյի խոսքերը մեջբերել է «GP Update»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում