Ռոսբերգ. Մրցումների մեկնարկը բարդ ստացվեց

Ռոսբերգ. Մրցումների մեկնարկը բարդ ստացվեց

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը Իսպանիայի Գրան-պրիի որակավորման առաջին փուլի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Գերմանացի մարզիկի մոտ «ERS»-ի հետ կապված խնդիրներ առաջացան, և թիմակից Լուիս Հեմիլտոնին նա զիջեց մի քանի վայրկյան:

«Առաջվա պես հույս ունեմ, որ առաջիկա շաբաթը հաջող կանցկացնեմ: Խնդիրը շատ մեծ չէր, սակայն ես դեռ զիջում եմ: Հենց այդ խնդրի մասին պետք է այժմ մտածեմ: Մրցումների մեկնարկը բարդ ստացվեց: Մեքենայում ինձ լիովին հարմարավետ չէի զգում»,-Ռոսբերգի խոսքերը մեջբերում ենք «ESPN F1»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում