Ռայկոնեն. Ցանկանում ենք պայքարել ամենաբարձր հորիզոնականների համար

Ռայկոնեն. Ցանկանում ենք պայքարել ամենաբարձր հորիզոնականների համար

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենն Իսպանիայի Գրան-պրիի որակավորման փուլի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և խոսել է առաջիկա մրցարշավից ունեցած ակնկալիքներից:

«Չենք կարող գոհ լինել վեցերորդ տեղի համար, քանի որ մենք ցանկանում ենք պայքարել ամենաբարձր տեղերի համար: Վերջին մրցումների համեմատ մեզ հաջողվել է որոշ խնդիրներ լուծել. բոլիդից ստացած տպավորությունս լավացել է:

Ամեն դեպքում, դեռ շատ աշխատանք պետք է կատարենք, քանի որ «Ֆերրարին» դեռ այնքան արագ չէ, որքան ես եմ ցանկանում: Վաղվա մրցարշավի նպատակը հաջող մեկնարկն է և նորմալ ուղին: Հեշտ չի լինելու, բայց մենք տրամադրված ենք պայքարի»,-Ռայկոնենի խոսքերը մեջբերել է «Ֆերրարիի» մամուլի ծառայությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում