Իսպանիայի գրան-պրի. հաղթանակը կրկին Հեմիլտոնին էր

Իսպանիայի գրան-պրի. հաղթանակը կրկին Հեմիլտոնին էր

Քիչ առաջ «Բարսելոնա-Կատալունյա» ավտոդրոմում ավարտվեց Իսպանիայի գրան-պրին: «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը, ով այս մրցաշրջանում փոոուլից 4-րդ անգամ էր մեկնարկում, գրանցեց հերթական հաղթանակը:

Հեմիլտոնին հաջորդեց նրա թիմակից Նիկո Ռոսբերգը: Նշենք, որ սա «արծաթե նետերի» արդեն 4-րդ դուբլն է ընթացիկ միցաշրջանում՝ 5 գրան-պրիներում, Հեմիլտոնի 26-րդ հաղթանակը կարիերայում:

Երրորդ և չորրորդ հորիզոնականները զբաղեցրին «Ռեդ Բուլլի» արշավորդներ Դանիել Ռիկարդդոն և Սեբաստյան Ֆետտելը:

 

Գրան-պրիի արդյունքներով առաջին տասնյակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:


1. Լուիս Հեմիլտոն («Մերսեդես») – 1:41.05,155

2. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +0,6

3. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլլ») +48,9

4. Սեբաստյան Ֆետտել («Ռեդ Բուլլ») +1.16,5

5. Վալտերի Բոտտաս («Ուիլյամս») +1.19,0

6. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերրարի») +1.27,4

7. Կիմի Ռայկոնեն («Ֆերրարի») +1 շրջան

8. Ռոմեն Գրոժան («Լոտուս») +1 շրջան

9. Սերխիո Պերես («Ֆորս-Ինդիա») +1 շրջան

10. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս-Ինդիա») +1 շրջան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում