Ալոնսո. Ակնհայտ է` չենք կարող գոհ լինել

Ալոնսո. Ակնհայտ է` չենք կարող գոհ լինել

Իսպանիայի գրան-պրիի ավարտից հետո «Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն նշել է, որ «Մերսեդեսի» և իր թիմի միջև տարբերությունն առաջվա պես նույնն է:

«Այսօր հասանք առավելագույնին, բայց հաշվի առնելով առաջատարներին զիջելն` ակնհայտ է, որ չենք կարող գոհ լինել: Ինչ-որ առումով նման իրավիճակ պետք է լիներ մրցաշրջանի առաջին` Մելբրունի մրցարշավի ժամանակ, քանի որ առանց անվտանգության մեքենայի ժամանման առաջատարին մենք կզիջեինք մեկ րոպե: Այսօր հենց այդպես զիջեցինք:

Դա ցավալի է, քանի որ մենք այնպիսի իրավիճակում ենք, ինչպիսին մրցաշրջանում մեկնարկում էինք: «Մերսեդեսն» առաջընթաց է գրանցում, մենք փորձում ենք առաջընթաց գրանցել. դրա համար էլ իրավիճակը չի փոխվում»,-Ալոնսոյի խոսքերը մեջբերում ենք «ESPN F1»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում