Հեմիլտոն. Ինձ մրցակցություն է հարկավոր

Հեմիլտոն. Ինձ մրցակցություն է հարկավոր

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնն, ով հաղթել է ընթացիկ մրցաշրջանի հինգ գրան-պրիներից չորսում, հույս ունի, որ իր մրցակիցներին կհաջողվի կրճատել միավորների տարբերությունը:

«Հույս ունեմ’ մրցակիցներս կկարողանան կրճատել տարբերությունը: Ինձ մրցակցություն է հարկավոր: Մրցաշրջանի մեկնարկում ես և Ռոսբերգը լրջորեն առաջ անցանք, բայց չեմ կարծում, թե այդպես կլինի նաև Մոնակոյում:

Ամեն դեպքում, դա ոչ մի կերպ չի ազդում մոտիվացիայի վրա: Եթե մենք հսկայական առավելություն ունենայինք, գուցե այդ ժամանակ խնդիրներ լինեին, բայց Նիկոն միշտ կողքիս է»,-Հեմիլտոնի խոսքերը մեջբերում ենք «Autosprint»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում