Ռիկարդո. Համոզված եմ` Ֆետտելն ամեն ինչ կանի առաջ անցնելու համար

Ռիկարդո. Համոզված եմ` Ֆետտելն ամեն ինչ կանի առաջ անցնելու համար

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Դանիել Ռիկարդոն գոհ է, որ ընթացիկ մրցաշրջանում պարբերաբար կարողանում է թիմակից Սեբաստյան Ֆետտելից ավելի լավ արդյունք գրանցել:

«Հիանալի է, որ ես կարողացա Սեբաստյանին ստիպել պայքարել: Հաղթանակների սով եմ զգում, և այն ինձ ավելի է ուժեղացնում: Ես և Սեբաստյանը շատ նման ենք, հումորի նույն զգացումն ունենք, ինչը հիանալի է անդրադառնում թիմի մթնոլորտի վրա: Մենք հաճախ միասին ենք նախաճաշում, ինչն անսովոր է թիմակիցների համար:

Դեռևս ամեն ինչ հօգուտ ինձ է դասավորվում, բայց համոզված եմ` Սեբաստյանն ամեն ինչ կանի առաջ անցնելու համար: Նա դեռ չի հարմարվել նոր մեքենային»,-Ռիկարդոյի խոսքերը մեջբերել է «Auto Bild»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում