Սեբաստյան Ֆետտել. Ավարտե՞մ կարիերաս

Սեբաստյան Ֆետտել. Ավարտե՞մ կարիերաս

Բարսելոնայի թեստերի երկրորդ օրն աշխարհի գործող չեմպիոն Սեբաստյան Ֆետտելը ցույց տվեց ընդամենը յոթերորդ արդյունքը: «Ռեդ Բուլլի» ավտոարշավորդը 72 շրջանի արդյունքում զիջեց ոչ միայն «Մարուսիայից» Ժյուլ Բյանկիին, այլև «Ուիլյամսի» «FW36» բոլիդով հանդես եկող Սյուզի Վոլֆին:

Թեստից հետո լրագրողներն անմիջապես շտապել են Ֆետտելին հարցնել’ ո՞րն է կին ավտոարշավորդին 0,693 վայրկյան զիջելու պատճառը: Ֆետտելին բարկացրել է այս հարցը, և նա ասել է. «Գուցե ավարտե՞մ կարիերաս….»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում