Բատտոն. Հեմիլտոնը փորձելու է հոգեբանորեն ազդել Ռոսբերգի վրա

Բատտոն. Հեմիլտոնը փորձելու է հոգեբանորեն ազդել Ռոսբերգի վրա

«Մակլարենի» ավտոարշավորդ Ջենսոն Բատտոնը համոզված է, որ շուտով «Մերսեդեսի» արշավորդ Լուիս Հեմիլտոնը փորձելու է հոգեբանական ճնշում գործադրել թիմակից Նիկո Ռոսբերգի նկատմամբ, որպեսզի նվաճի չեմպիոնական կոչումը: 

«Համոզված եմ` առաջիկայում, եթե այժմ նման բան չկա, Հեմիլտոնը փորձելու է հոգեբանորեն ազդել Ռոսբերգի վրա: Նա փորձել է ինձ վրա ճնշում գործադրել, երբ մենք միասին էինք հանդես գալիս: Որոշ ավտոարշավորդների վրա դա ազդում, մյուսները դրանից ավելի ուժեղ են դառնում:

Նիկոն բավանակաչափ խելացի է, որպեսզի հասկանա` Լուիսը մտադիր է հոգեբանական խաղեր տալ: Այս պահին Հեմիլտոնը լիովին վստահ է իր ուժերի վրա: Նման պայմաններում նա շատ վտանգավոր է` անգամ իր համար անհաջող օրերի ժամանակ»,-Բատտոնի խոսքերը մեջբերում ենք  «Daily Mail»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում