USD
EUR
RUB

Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը. «Բանանցը»` չեմպիոն, «Ալաշկերտը»` ետնապահ

 

Ավարտվեց Հայաստանի` Բարձրագույն խմբի 2013-2014թթ. առաջնությունը: Չեմպիոնական կոչումը դեռևս նախորդ տուրում ապահովել էր «Բանանցը», սակայն աղյուսակի վերջնական դասավորությունը պարզ դարձավ այսօրվա խաղերից հետո:

44 միավոր ունեցող «Արարատը» հյուրընկալելիս 1:4 հաշվով պարտություն կրեց նույնքան միավոր ունեցող «Շիրակից»: Գյումրիի թիմի կազմում գոլերը խփեցին Դավիթ Գրիգորյանը, Անդրանիկ Բարիկյանը, Սերժ Դեբլեն, Լի Յամին Յորո, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Արամ Բարեղամյանը:

«Արարատ»-«Շիրակ»` 1:4
Գոլերը` Բարեղամյան 68' - Գրիգորյան 31', Բարիյան 44', Դեբլե 50', Յորո 75'

 

Մրցաշարային աղյուսակի ետնապահ «Ուլիսը» վերջին տուրում կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ: 78-րդ րոպեին հաշիվը բացեց Կամո Հովհաննիսյանը, սակայն խաղաավարտին դաշտի տերերը հաղթանակ կորզեցին:

«Ուլիս»-«Փյունիկ»` 2:1

 

Գոլառատ ստացվեց «Ալաշկերտ»-«Գանձասար» խաղը: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները 2:3 հաշվով պարտություն կրեցին: «Ալաշկերտի» կազմում աչքի ընկան Դարկո Վուչիչը և Հայկ Իշխանյանը, իսկ հյուրերի կազմում մեկական գոլով աչքի ընկան Արթուր Ավագյանը, Նարեկ Բեգլարյանը և Վրույր Գրիգորյանը:

«Ալաշկերտ»-«Գանձասար»` 2:3
Գոլերը` Վուչիչ 11', Իշխանյան 62' - Ավագյան 31', Բեգլարյան 50', Գրիգորյան 54'

 

Չեմպիոն «Բանանցը» վերջին տուրում 2:3 հաշվով զիջեց «Միկային»: Ժոլտ Հոռնյակի սաներից աչքի ընկան Արամ Լոռեցյանը և Վահագն Այվազյանը, իսկ «Միկայից» գոլերը խփեցին Հայկ Ոսկանյանը, Ռաֆայել Ղազարյանը, իսկ Հովհաննես Համբարձումյանը դարձավ ինքնագոլի հեղինակ:

«Բանանց»-«Միկա»` 2:3
Գոլերը` Լոռեցյան 47', Այվազյան 78' -  Ոսկանյան 26', Ղազարյան 74', Հովհաննիսյան 85'

 

Այսպիսով` Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է.

  1. «Բանանց» - 50 միավոր
  2. «Շիրակ» - 47
  3. «Միկա» - 47
  4. «Արարատ» - 44
  5. «Գանձասար» - 35
  6. «Փյունիկ» - 32
  7. «Ուլիս» - 25
  8. «Ալաշկերտ» - 24

 

 

 

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan