Տեղի ունեցավ Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը

Տեղի ունեցավ Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ ավարտվել են Հայաստանի առաջնության վերջին տուրի հանդիպումները: «Բանանցը», որը վերջին տուրից առաջ արդեն ապահովել էր չեմպիոնական տիտղոսը, 2:3 հաշվով պարտվեց «Միկային», իսկ Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Արարատին»: Այսպիսով, «Շիրակը» զբաղեցրեց երկրորդ, իսկ «Միկան»՝երրորդ հորիզոնականը:

Հանդիպումների ավարտից հետո «Բանանց» ակումբի մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի 2013/2014 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդիսավոր արարողությամբ ոսկե մեդալներ և չեմպիոնական գավաթը հանձնեց «Բանանց» ակումբի ֆուտբոլիստներին և մարզչական անձնակազմին: Արծաթե և բրոնզե մեդալներով պարգևատրվեցին Հայաստանի առաջնությունում համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած «Շիրակ» և «Միկա» ակումբների ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում