Մահացել է Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոն Սըր Ջեք Բրաբհամը

Մահացել է Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոն Սըր Ջեք Բրաբհամը

Այսօր առավոտյան 88 տարեկան հասակում մահացել է ավստրալացի հայտնի ավտոմրցարշավորդ Ջեք Բրաբհամը: Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը:

Նախկին մարզիկը, ով լյարդի հետ կապված խնդիրներ է ունեցել և երկար ժամանակ պայքարել է հիվանդության դեմ, մահացել է Ավստրալիայում՝ իր տանը:

«Ավստրալիան լեգենդ է կորցրել: Առաջնորդի իր ոգով նա մարմնավորում էր ավստրալացիների լավագույն հատկանիշները»,-ասել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը:

Ջեք Բրաբհամը Ֆորմուլա 1-ի առաջին և երկրորդ չեմպիոնական տիտղոսները նվաճել է 1959-ին և 1960-ին: 3-րդ անգամ նա չեմպիոն է հռչակվել 1966թ՝ դառնալով միակ մարզիկը, որ հաղթել է իր իսկ կողմից նախագծված մեքենայով: 1978թ Ջեք Բրաբհամն օծվել է որպես ասպետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում