Ռոսբերգ. Ես պետք է սառնասրտություն պահպանեի

Ռոսբերգ. Ես պետք է սառնասրտություն պահպանեի

Մոնակոյի Գրան-պրիում վերջնագիծն առաջինը հատած Mercedes-ի արշավորդ Նիկո Ռոսբերգը նշել է, որ առաջինը լինելու համար իրենից սառնասրտություն էր պահանջվում:

«Սա ևս մեկ յուրահատուկ օր է ինձ համար: Լուիս Հեմիլթոնը շատ լավ էր վարում մեքենան, և դա ճնշում էր ինձ համար: Ճնշումը մեծ էր, սակայն ես պետք է սառնասրտություն պահպանեի, և վերջում ես մի փոքր առաջ անցա նոր անվադողերի շնորհիվ: Շնորհակալություն ողջ թիմին նրանց հիանալի աշխատանքի համար»,-Ռոսբերգի խոսքերն է փոխանցում «Sportsmole.co.uk»-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում