Հեմիլտոն. Իմ և Ռոսբերգի միջև լարված պայքար է

Հեմիլտոն. Իմ և Ռոսբերգի միջև լարված պայքար է

«Մոնակոյի» Գրան-պրիից հետո «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը հայտարարել է, որ իր և թիմակից Նիկո Ռոսբերգի միջև մրցակցությունը շարունակվելու է մինչև մրցաշրջանի ավարտը:

«Մեր միջև լարված պայքար է, և ես համոզված եմ` այն շարունակվելու է մինչև մրցաշրջանի ավարտը: Մինչև հիմա Նիկոյի մոտ որևէ խնդիր չի առաջացել: Մելբրունի Գրան-պրիի ժամանակ ինձ չհաջողվեց հասնել եզրագծին, բայց մյուս մրցարշավերի ժամանակ մենք մոտ ենք եղել: Կարևոր է կենտրոնացած մնալը և գրոհելը:

Գիտեմ, որ թիմը լարված աշխատում է: Երբեմն տհաճ բաներ են լինում, սակայն թիմի առաջադրանքը մեզ երկուսիս պաշտպանելն է, ինչը հաջողվում է»,-Հեմիլտոնի խոսքերը մեջբերում ենք «Ֆորմուլա-1»-ի պաշտոնական կայքից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում