Բատտոնը չի բացառում` հնարավոր է` հեռանա «Մակլարենից»

Բատտոնը չի բացառում` հնարավոր է` հեռանա «Մակլարենից»

«Մակլարենի» ավտոարշավորդ Ջենսոն Բատտոնը նշել է, որ առաջիկա տարիների ընթացքում շարունակելու է հանդես գալ «Ֆորմուլա-1»-ում, սակայն դեռ չգիտի` ներկայիս ակումբի հետ շարունակելու՞ է համագործակցել, թե՞ ոչ:

«Հաջորդ մի քանի տարիների ընթացքում հաստատապես հանդես եմ գալու «Ֆորմուլա-1»-ում: «Մակլարենում» վայէջքներ և վերելքներ եմ ունեցել, սակայն չեմ ցանկանում այստեղ շարունակել կարիերաս: Առաջնահերթ պետք է Ռոն Դեննիսին հարցնել` ցանկանու՞մ է, որ ես մնամ:

Ամեն դեպքում «Մակլարենն» իմ ընտանիքն է` անկախ նրանից կկնքեմ պայմանագիր, թե ոչ: Ամեն օր փորձում եմ առավելագույնն անել ակումբի համար»,-Բատտոնի խոսքերը մեջբերել է «AutoBild»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում