Ֆետտելը զգուշանում է Կանադայի Գրան-պրիից

Ֆետտելը զգուշանում է Կանադայի Գրան-պրիից

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1»-ի գործող չեմպիոն Սեբաստյան Ֆետտելը խոսել է Կանադայի Գրան-պրիից ունեցած ակնկալիքներից:

«Կանադայում մեզ բետոնե պատերով, շատ պահանջկոտ, արագ մրցուղի է սպասում: Այդ մրցուղին ռիսկային է, հատկապես 15-րդ շրջանի ժամանակ. եթե դուք մի քանի սանտիմետր աջ եք լինում, անմիջապես խնդիրներ են առաջանում ձախ կողմում:

Կարևոր է խուսափել մրցակիցների մեքենաների հետ բախումից, հակառակ դեպքում` վթարն անխուսափելի է: Կանադայի Գրան-պրիի ժամանակ մրցուղում հաճախ ենք տեսնում անվտանգության մեքենաներ»,-Ֆետտելի խոսքերը մեջբերել է «Ռեդ Բուլլի» մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում