Մասսան կարծում է` «Ուիլյամսը» կարող է պայքարել առաջատարների հետ

Մասսան կարծում է` «Ուիլյամսը» կարող է պայքարել առաջատարների հետ

«Ուիլյամսի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան հայտարարել է, որ իր թիմը կարող է պայքարել ընթացիկ մրցաշրջանի առաջատարների հետ:

««Ուիլյամսը» մրցունակ լինելու և «Ֆերրարիի», «Մերսեդեսի», «Ռեդ Բուլլի», «Մակլարենի» հետ պայքարելու պոտենցիալ ունի: Ձմեռային թեստավորման ժամանակ մեքենան բավականին արագ էր:

Մենք վստահ չէինք, որ ամեն ինչ ճիշտ ենք արել, որպեսզի հասնենք հաղթանակի, սակայն կարևոր է մրցաշրջանի առաջինից մինչև վերջին մրցարշավի ժամանակ զարգացնել մեքենան: Թիմը կարող է առաջընթաց գրանցել և ավելի մրցունակ լինել»,-Մասսայի խոսքերը մեջբերել է «F1 Racing»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում