Ֆետտել. Այս ամենն ինձ մանկապարտեզ է հիշեցնում

Ֆետտել. Այս ամենն ինձ մանկապարտեզ է հիշեցնում

«Ֆորմուլա 1»-ի չեմպիոն, «Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելն անդրադարձել է ընթացիկ մրցաշրջանում իր հասցեին հնչող քննադատությանը:

«Միայն Մալազիայի մրցարշավն ինձ համար առանց խնդիրների անցավ: Մնացած Գրան-պրիների ժամանակ խնդիրներ էին առաջանում: Գիտեմ` արել եմ հնարավոր ամեն ինչ: Անգամ լավագույն ավտոարշավորդը չի կարող հաղթել ոչ մրցունակ մեքենայով: Օրինակ` կարող ենք հիշել 2010 թվականին Միխայել Շումախերի վերադարձը. «Մերսեդեսի» մեքենան նրան թույլ չէր տալիս պայքարել բարձր հորիզոնականների համար: Շատերը սկսեցին ասել, որ «Ֆերրարիում» նրա բախտը պարզապես բերել է: Միշտ պետք է գիտակցել և ինքդ քեզ ապացուցել, որ ընդունակ ես:

Ցավոք, մեկ անհաջողությունից հետո նախորդ նվաճումները մոռանում են: Մարզիկի համար կարևոր է հասկանալ` եթե որևէ մեկն ինչ-որ բան է ասում, չի նշանակում` դա այդպես է: Ցավալի է, որ նման բաներ են տեղի ունենում, այս ամենն ինձ մանկապարտեզ է հիշեցնում: Մարդկանց չեն հետաքրքրում պատճառները, նրանք միայն փաստեր են սիրում»,-Ֆետտելի խոսքերը մեջբերում ենք «Bild»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում