«Լիվերպուլը» մտադիր է մեծացնել «Էնֆիլդ Ռոուդի» տարողունակությունը

«Լիվերպուլը» մտադիր է մեծացնել «Էնֆիլդ Ռոուդի» տարողունակությունը

«Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր է մեծացնել «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտի տարողունակությունն` այն հասցնելով 58.800-ի նստատեղի:

Հարցի լուծումը կախված է տեղական իշխանությունների վերջնական պատասխանից: Համապատասխան հայտարարությունը և ծրագիրը, որի վրա ակումբն աշխատել է շուրջ 18 ամիս, արդեն ներկայացվել է քաղաքային խորհուրդ և հաստատման փուլում է:

Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` մարզադաշտի վերափոխումը կարժենա շուրջ 260 մլն ֆունտ և պետք է սկսվի հաջորդ տարվա սկզբին և ավարտվի 2016-17թթ. մրցաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում