Ալոսոն չի ցանկանում ավարտել կարիերան առանց 3-րդ տիտղոսի

Ալոսոն չի ցանկանում ավարտել կարիերան առանց 3-րդ տիտղոսի

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն, որի համար Ֆորմուլա 1-ի այս մրցաշրջանն այնքան էլ լավ չի դասավորվում, նշել է, որի չի ցանկանում ավարտել կարիերան առանց Ֆորմուլա 1-ի չեմպիոնի երրորդ տիտղոսը նվաճելու:

«Դեռևս հաղթանակների ծարավ ենք զգում և չեմպիոն դառնալու մեր հնարավորությանն ենք սպասում: Սա է հիմնական նպատակը: Չես մտածում հեռանալու մասին, քանի դեռ որևէ գոհացուցիչ բան չես նվաճել: Սա մի բան է, որի ուղղությամբ աշխատում եմ և հուսով եմ հասնել: Երեք տիտղոսը մեծ քայլ առաջ է կնշանակի»,-Ալոնսոյի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում