Ռայկոնեն. Կկարողանանք հասնել նպատակներին, բայց ոչ այս տարի

Ռայկոնեն. Կկարողանանք հասնել նպատակներին, բայց ոչ այս տարի

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը հայտարարել է, որ չի զղջում իտալական ակումբ վերադարձի համար, թեպետ ընթացիկ մրցաշրջանն իր համար հաջող չի դասավորվում:

«Մրցաշրջանն ինձ համար դեռևս հաջող չի ընթանում, բայց համոզված եմ’ կկարողանանք բեկել իրավիճակը և հասնել մեր առջև դրված նպատակներին, սակայն ոչ այս տարի: Վերադարձս «Ֆերրարի» լավագույն որոշումն եմ համարել, այդպես եմ մտածում նաև հիմա:

Նման խնդիրների բախվել եմ նաև նախորդ տարիների ընթացքում: Երբ անգամ շատ քիչ փոխում եք ձեր ոճը, այդ դեպքում ևս խնդիրներն անխուսափելի են»,-Ռայկոնենի խոսքը մեջբերել է «BBC Sport»-ը

Հետևեք մեզ նաև Telegram-ում