Հեմիլտոն. Մրցակիցները սովորականից ավելի մոտ էին մեզ

Հեմիլտոն. Մրցակիցները սովորականից ավելի մոտ էին մեզ

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը Կանադայի Գրան-պրիի ազատ արշավներից հետո հայտարարել է, որ այս անգամ մրցակիցներն իրենց շատ մոտ էին:

«Այսօր «Ֆերրարին» մոտ էր մեզ: Մյուս մրցակիցները ևս սովորականից ավելի մոտ էին, բայց հույս ունեմ` ոչ չափազանց: Կանադայի մայրուղում բարդ է շրջանցելը, այդ իսկ պատճառով փոուլ-դիրքը շատ կարևոր է լինելու:

Նիկո Ռոսբերգն այսօր շատ արագ էր և հիանալի կատարեց իր աշխատանքը, բայց արագության հստակ չափը մենք կիմանանք շաբաթ օրվա թեստերից հետո: Այնպես որ, սպասենք և կտեսնենք»,-Հեմիլտոնի խոսքերը մեջբերել է «Մերսեդեսի» մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում