Ֆետտել. Դեռ չենք հասել մրցակիցների մակարդակին

Ֆետտել. Դեռ չենք հասել մրցակիցների մակարդակին

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելն ամփոփել է Կանադայի Գրան-պրիի որակավորման փուլը և խոսել է առաջիկա մրցարշավից ունեցած ակնկալիքներից:

«Շատ ուժեղ պայքար էր: Ես այնքան էլ գոհ չեմ իմ արդյունքից. առաջին սեկտորում շատ ժամանակ կորցրի, սակայն հաջորդ երկուսը հաջողությամբ հաղթահարեցի: Մի քանի շաբաթ առաջ ասում էին, որ առաջին գծում լինելու է «Մերսեդեսը»:

Դեռ չենք հասել մրցակիցների մակարդակին, բայց հաշվի առնելով այն, որ մեզ 70 շրջան է սպասվում, հնարավոր են անակնկալներ: Մեր նպատակն է ստանալ այն մրցանակը, որը հանձնում են մրցարշավի հաղթողին»,-Ֆետտելի խոսքերը մեջբերել է «BBC Sport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում