«Միկան» չի երկարաձգել Ջերեմիա Ջոնի հետ պայմանագիրը

«Միկան» չի երկարաձգել Ջերեմիա Ջոնի հետ պայմանագիրը

Նիգերիացի հարձակվող Ջերեմիա Ջոնը, ում` «Միկայի» ղեկավարության հետ պայմանագրի ժամկետը ավարտվել էր հունիսի 6-ին, այլևս երևանյան թիմում չէ, չնայած վերջին օրերին մարզվում էր Հայաստանի բրոնզե մեդալակրի կազմում:

«Միկայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ֆուտբոլիստի` թիմում մնալու հարցով բանակցություններ էին ընթանում «Գագրա» թիմի ղեկավարության հետ, սակայն ըստ ամենայնի` Ջերեմիա Ջոնը կտեղափոխվի Վրաստանի փոխչեմպիոն «Զեստաֆոնի» թիմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում