Պոդոլսկի. Ցանկանում ենք հաղթել Մունդիալում հանուն Շումախերի

Պոդոլսկի. Ցանկանում ենք հաղթել Մունդիալում հանուն Շումախերի

Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին նշել է, որ ինքն ու թիմակիցները կփորձեն նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը հաղթանակը Ֆուրմոլա 1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերին նվիրելու համար:

«Ցանկանում եմ ողջունել մի հիանալի ընկերոջ, ով, ցավոք սրտի, այստեղ գտնվելու հնարավորություն չունի: Դա Միխայել Շումախերն է: Նա խենթանում է ֆուտբոլի համար, ինչպես բոլորս: Մենք կփորձենք նվաճել տիտղոսը նրան ուրախություն պարգևելու համար»,-Պոդոլսկու խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Միխայել Շումախերը մոտ 6 ամիս է, ինչ կոմայի մեջ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում