Շումախերը դուրս է եկել կոմայից

Շումախերը դուրս է եկել կոմայից

«Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից և տեղափոխվել Գրենոբլում գտնվող վերականգնողական կենտրոն։ Այդ մասին պաշտոնապես հայտարարվել է այսօր։

-Միխայելը դուրս է եկել հիվանդանոցից և շարունակում է վերականգնման գործընթացը։ Նա կոմայից դուրս է եկել։ Շումախերի ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել Գրենոբլի հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին և բոլորին՝ աջակցության համար, որն, անշուշտ, օգնեց Միխայելին։

Ինչ վերաբերում է ապահային, ապա ուղղակի խնդրում ենք ըմբռնումով մոտենալ։ Նրա հետագա վերականգնումը պետք է հասարակության ուշադրությունից դուրս անցնի,-արշավորդի մենեջեր Սաբինա Կամի պաշտոնական հայտարարությունից մեջբերում է անում «Bild» պարբերականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում