Շումախերը դեռևս չի խոսում

Շումախերը դեռևս չի խոսում

«Ֆորմուլա-1»-ի՝ աշխարհի յոթակի չեմպիոն, գերմանացի նախկին ավտոարշավորդ Միխայել Շումախերը, ով երեկ է դուրս եկել շուրջ կես տարի տևած կոմայից (դեկտեմբերին լեռնադահուկային սպորտով զբաղվելիս նա գլխի վնասվածք էր ստացել), դեռևս չի խոսում, սակայն արձագանքում է արտաքին ազդակներին և ճանաչում մտերիմներին, հայտնում է գերմանական «Bild» պարբերականը։

Շումախերն ընկալում է ձայներն ու հպումը, հատկապես ակտիվորեն է արձագանքում իր կնոջ ներկայությանը, հայտնում է աղբյուրը։

Շումախերն այժմ վերականգնողական բուժում է ստանում Լոզանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում