Ֆետտել. Չենք փորձում թեթևացնել թիմակիցների կյանքը

Ֆետտել. Չենք փորձում թեթևացնել թիմակիցների կյանքը

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելը խոսել է թիմակից Դանիել Ռիկարդոյի՝ ընթացիկ մրցաշրջանում համեմանատաբար ավելի կայուն և տպավորիչ ելույթների մասին:

«Կարծում եմ՝ թիմակիցները միշտ կարող են ինչ-որ բան սովորել միմյանցից: Իհարկե, այս մրցաշրջանում շատ բան է փոխվել, սակայն ավտոարշավորդը մեքենայից միշտ պետք է առավելագույնը ստանա: Ցավոք, ինձ համար դեռ ամեն ինչ լավ չի ընթանում, իսկ Դանիելն ավելի քիչ խնդիրներ ունի և հիանալի լուծում է դրանք:

Մենք չենք փորձում թեթևացնել թիմակիցների կյանքը. մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է լինել առջևում, սակայն գլխավոր նպատակը մրցակիցների և մեր միջև եղած միավորների տարբերությունը կրճատելն է: Այս պահին «Մերսեդեսը» մեզանից մեկ քայլ առաջ է»,-Ֆետտելի խոսքը մեջբերել է «Motorsport-Total»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում