Ուեբբերը չի կարոտում «Ֆորմուլա 1»-ի մրցումները

Ուեբբերը չի կարոտում «Ֆորմուլա 1»-ի մրցումները

«Ֆորմուլա 1»-ի նախկին ավտոարշավորդ Մարկ Ուեբբերը հայտարարել է, որ այնքան էլ չի կարոտում անցյալում թողածը և նշել է` մեկ տարի առաջ կարիերան «Ֆերրարիում» շարունակելու հնարավորություն է ունեցել:

«Ցանկանում էի այլ բանով զբաղվել: «Ֆորմուլա 1»-ից հեռանալուց առաջ «Ֆերրարի» տեղափոխվելու հնարավորություն ունի, ինչը կարող էր հետաքրքիր լինել, բայց ես ուրախ եմ կայացրածս որոշման համար: Այլ պարագայում ես չէի կարող երջանիկ լինել: Չեմ կարող ասել, թե կարոտում եմ «Ֆորմուլա 1»-ը»,-Ուեբբերի խոսքը մեջբերել է «Autosport»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում