Շումախերն ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա

Շումախերն ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով 2013 թվականի դեկտմեբերին դահուկներով սահելիս ընկնելու պատճառով հայտնվել էր կոմայում, ամբողջ կյանքում հաշմանդամ է մնալու:

Այս մասին գրում է շվեյցարական «20minuten» պարբերականը` հղում կատարելով Ցյուրիխի հիվանդանոցի նեյրովիրաբույժ Էրիխ Ռիդերերին:

«Շումախերն ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա, ով միշտ կախված կլինի այլ մարդկանց օգնությունից: Շատ կցանկանայի սխալվել, բայց հնարավորություններ գրեթե չկան: Շումին կես տարի մնաց կոմայի մեջ, նրա մկանները վնասվել են և ատրոֆիայի ենթարկվել: Մարդիկ սարսափահար կլինեն` նրան տեսնելով: Ես գիտեմ` ինչ եմ խոսում, քանի որ տեսել եմ այդ ամենի միջով անցած հիվանդների: Այժմ նրան, հավանաբար չեն ճանաչի»,-ասել է բժիշկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում