20-ամյա Օթար Չապիձեն փորձաշրջան է անցնում «Միկայում»

20-ամյա Օթար Չապիձեն փորձաշրջան է անցնում «Միկայում»

Հայաստանի բրոնզե մրցանակակիր Երեւանի «Միկայում» իր ուժերն է փորձում 20-ամյա կիսապաշտպան Օթար Չապիձեն: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:

Վրացի ֆուտբոլիստը, ում հասակն է 191 սմ, հանդես է եկել Վրաստանի առաջին խմբի առաջնության Թբիլիսիի «Սասկոյում» եւ Տղեբուլիի «Մեշախտեում»: Անցյալ տարի տեղափոխվել էր Բելառուս եւ ընդգրկվել էր բարձրագույն խմբի ներկայացուցիչ Բրեստի «Դինամոյի» կազմում, սակայն հետո վերադարձել էր հայրենիք:

Վրացի ֆուտբոլիստն առայժմ փորձաշրջան է անցնում եւ «Միկայում» նրա մնալու հարցը կորշվի հաջորդ շաբաթ՝ հունիսի 26-ին նախատեսված «Շիրակի» հետ հանդիպումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում