Հեմիլտոնը ցանկանում է օրինակ վերցնել Մարկեսից

Հեմիլտոնը ցանկանում է օրինակ վերցնել Մարկեսից

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը ցանկանում է օրինակ վերցնել «MotoGP»-ի չեմպիոն Մարկ Մարկեսից, ով 2014 մրցաշրջանի մեկնարկում հաղթեց յոթ անընդմեջ մրցարշավում:

«Գիտեմ, որ Մարկեսը հաղթել է յոթ անընդմեջ մրցարշավ: Դա շատ է ոգեշնչել ինձ: Յոթերորդ հաղթանակից հետո մտածեցի` «Աստված իմ, ես պետք է նույն բանն անեմ»: Այժմ իմ նպատակը հենց դա է»,-Հեմիլտոնի խոսքը մեջբերել է «Grand Prix247»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում