Եվրոպա լիգայի որակավորման փուլ. հայկական ակումբների մրցակիցները հայտնի են

Եվրոպա լիգայի որակավորման փուլ. հայկական ակումբների մրցակիցները հայտնի են

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին մասնակցելու է 78 ակումբ, որոնցից հաղթած 39-ին երկրորդ փուլում կմիանա ևս 41 ակումբ։ Հայաստանը ներկայացված է երեք ակումբով՝ Գյումրիի «Շիրակը», Երևանի «Փյունիկը» և «Միկան»։

Առաջին փուլի բոլոր 39 հանդիպումները տեղի կուենան հուլիսի 3-ին և 10-ին, իսկ երկրորդ փուլի հանդիպումները՝ հուլիսի 17-ին և 24-ին։

Հայկական երեք ակումբներից երկուսին՝ «Շիրակին» և «Փյունիկին» բաժին հասան Ղազախստանը ներկայացնող թիմեր, իսկ «Միկան» կհանդիպի խորվաթական «Սպլիտ ՌՆԿ»-ին։

Որակավորման առաջին փուլ (ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ)

«Շիրակ» (Հայաստան)-«Շախտյոր», Կարագանդա (Ղազախստան)

«Սպլիտ ՌՆԿ » (Խորվաթիա)-«Միկա» (Հայաստան)

«Փյունիկ» (Հայաստան)-«Աստանա» (Ղազախստան)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում