Հեմիլտոն. Ռոսբերգը գիտեր` ինչ է պետք անել «Ֆորմուլա 1»-ում հայտնվելու համար

Հեմիլտոն. Ռոսբերգը գիտեր` ինչ է պետք անել «Ֆորմուլա 1»-ում հայտնվելու համար

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը հայտարարել է, որ իր թիմակից Նիկո Ռոսբերգը միշտ գիտակցել է` դառնալու է «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ:

«Դեռ քարտինգում մենք շատ էինք զրուցում և ասում` հիանալի կլինի, եթե մասնակցենք «Ֆորմուլա 1»-ին և լինենք նույն թիմում: Չեմ հիշում` հավատու՞մ էի  դրան, թե՞ ոչ, բայց Նիկոն միշտ ասում էր` «Երբ ես հայտնվեմ «Ֆորմուլա 1»-ում…», իսկ ես ասում էի` «Եթե մեկ օր հայտնվեմ «Ֆորմուլա 1»-ում…»:

Նիկոյի հայրը «Ֆորմուլա 1»-ում էր, դրա համար էլ նա գիտեր` ինչ է պետք անել, իսկ մենք չգիտեինք և պարզապես փորձում էինք չշեղվել ընտրած ճանապարհից»,-Հեմիլտոնի խոսքը մեջբերել է «The Guardian»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում