Ֆետտելը դժգոհ է «Ռեդ Բուլլի» բոլիդի աշխատանքից

Ֆետտելը դժգոհ է «Ռեդ Բուլլի» բոլիդի աշխատանքից

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմի անհաջողություններից հետո չի փոխել մրցարշավերի նկատմամբ ունեցած մոտեցումը:

«Դու ունենում ես հաջողություններ և անհաջողություններ. սա խաղի մի մասն է: Ընթացիկ մրցաշրջանի անհաջողությունների համար շատ չեմ անհանգստանում: Իհարկե, որոշ մրցարշավեր ինձ համար շատ կարճ ստացվեցին, և ես չտեսա եզրափակիչ դրոշը, սակայն այսպիսին է կյանքը:

Մրցումների մասնակցում ենք այն ամենով, ինչ ունեք, իսկ այս պահին մենք չունենք այնպիսի բոլիդ, որով հնարավոր կլինի հաղթել: Դու փորձում ես տեխնիկայից առավելագույնը ստանալ: Այս տարի մենք ունեցել ենք և հաջող մրցարշավեր, և անհաջող»,-Ֆետտելի խոսքը մեջբերել է «ESPN F1»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում