Նիկո Ռոսբերգ. Ես հիասթափված եմ

Նիկո Ռոսբերգ. Ես հիասթափված եմ

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը Մեծ Բրիտանիայի Գրան-պրիի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Ես հիասթափված եմ, քանի որ տեղի ունեցածի պատճառով մենք շատ միավորներ կորցրեցինք: Զգում էի, որ մեքենայի հետ ինչ-որ բան այն չէ. նախ մեկնարկում, ապա 21-րդ շրջանի ժամանակ:

Երբ խնդիրն առաջացավ, մտածեցի` կմիացնեմ անվտանգություն ռեժիմը և կկարողանամ հասնել եզրագծին` անգամ ինձանից ետ թողնելով Լուիսին, սակայն դա անելն անհնար եղավ»,-Ռոսբերգի խոսքը մեջբերել է «BBC Sport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում