Ֆետտել. Հնարավոր չէ միշտ լավագույնը լինել

Ֆետտել. Հնարավոր չէ միշտ լավագույնը լինել

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելը նշել է, որ առաջիկա՝ Գերմանիայի Գրան-պրիի ժամանակ ցանկանում է լինել լավագույն եռյակում:

««Մերսեդեսը» շատ-շատ ուժեղ է, սակայն պոդիումը պետք է մեր նպատակը լինի: Մոտիվացիա չունենալու համար պատճառներ չունեմ: Հնարավոր չէ միշտ լավագույնը լինել, բայց միշտ հնարավոր է ցուցադրել հնարավորությունների առավելագույնը: Պարզապես մյուսները կարող են ավելի լավ հանդես գալ:

Մեքենայի աշխատանքի բարելավման համար պետք է շատ փոքր քայլեր կատարենք, ոչ թե մեկ մեծ քայլ: Հասկանալի է, որ դա բարդ աշխատանք է, բայց երբ հաջողության ես հասնում, քեզ լավ ես զգում»,-Ֆետտելի խոսքերը մեջբերել է «Nextgen-Auto»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում