Նիկո Ռոսբերգն ամուսնացել է (լուսանկար)

Նիկո Ռոսբերգն ամուսնացել է (լուսանկար)

Ֆուրմուլա 1-ի առաջատար Նիկո Ռոսբերգն օգտագործել է Մեծ Բրիտանիայի Գրան պրիի և հաջորդ՝ Գերմանիայի Գրան պրիի միջև ընկած մեկշաբաթյա հանգիստն ամուսնանալու համար: Այս մասին գրում է «Marca»-ն: «Մերսեդեսի» ավտոարշավորդի ընտրյալը Վիվիան Սիբոլդն է:

«Մենք ուրախությունից յոթերորդ երկնքում ենք: Յուրահատուկ էր մեր հարսանիքի օրը մոտ հարազատների և ընկերների հետ կիսելը»,-գրել է ավտոարշավորդը սոցիալական ցանցերում:
Վիվիան Սիբոլդն ինտերյերի դիզայներ է:

Վիվիանն ու Նիկոն ծանոթ են մանկուց, քանի որ նրանց ընտանիքները մոտ են: Նրանք սկսել են հանդիպել 2003 թվականից, և արդեն երկար ժամանակ է, ինչ միասին են ապրում: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում