Ըստ Մասսայի` վթարի մեղավորը Մագնուսենն է (տեսանյութ)

Ըստ Մասսայի` վթարի մեղավորը Մագնուսենն է (տեսանյութ)

Գերմանիայի Գրան-պրիի մեկնարկում տեղի ունեցած վթարի համար «Ուիլյամսի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան մեղադրում է Կևին Մագնուսենին: Վթարի պատճառով Մասսան ստիպված դուրս եկավ պայքարից:

«Ես առջևում էի և պատրաստվում է անցում կատարել: Եթե կար ինչ-որ մեկը, ով նման իրավիճակում պետք է նայեր մայրուղու իրավիճակին, դա ետևի բոլիդի ավտոարշավորդն էր: Տեսագրությունը դեռ չեմ դիտել, սակայն սովորաբար պետք է արգելակի ետևում գտնվողը: Հասկանալի է, որ նման իրավիճակ ստեղծվում է մի ավտոարշավորդի մեղավորությամբ, ով այստեղ է եկել «GP2»-ից:

Այժմ ինձ հետ ամեն ինչ կարգին է: Այս վթարը ոչ մի կերպ չի ազդել ինձ վրա: Պարզապես հիասթափված եմ. հերթական արշավը, որից դուրս եմ մնում այլ բոլիդի պատճառով»,-Մասսայի խոսքը մեջբերել է «Autosport»-ը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում